Հարգելի հայրենակիցներ՜ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է՝
29 Դեկտեմբեր 2025
2026 թվականի հունվարի 1-ից, Վրաստանի "Զբոսաշրջության մասին" օրենքի համաձայն, Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր է դառնում առողջության և դժբախտ պատահարներից ապահովագրության առկայությունը:
Ապահովագրությունը պետք է գործի զբոսաշրջիկի ՝ Վրաստան մուտք գործելու պահից մինչև նրա դուրս գալը, ողջ ժամանակահատվածի համար:
Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է թղթային կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացնել ապահովագրության առկայությունը հավաստող փաստաթուղթ, որը ձևակերպված է վրացերեն կամ անգլերեն:
Ապահովագրական փաստաթուղթը կարող է տրամադրվել ինչպես վրացական, այնպես էլ միջազգային ապահովագրական ընկերությունների կողմից, Ընդ որում ապահովագրական գումարը պետք է կազմի առնվազն 30 000 լարի:
Ապահովագրական ծածկույթը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները:
- ▪️ Ապահովագրության պայմանագրի կողմերը
- ▪️ Ծածկույթի տարածքը
- ▪️ Ապահովագրության օբյեկտ
- ▪️ Ապահովագրական ժամանակահատվածի սկզբի և ավարտի ժամկետները
- ▪️ Ապահովագրված ռիսկեր
- ▪️ Ապահովագրական գումարի չափը
- ▪️ Ապահովագրավճարի չափը, վճարման վայրը և ժամկետը
Ապահովագրությունը պետք է գործի զբոսաշրջիկի ՝ Վրաստան մուտք գործելու պահից մինչև նրա դուրս գալը, ողջ ժամանակահատվածի համար: