Փոփոխություններ էլեկտրագնացքների չվացուցակում

Ամառային փոխադրումների սեզոնի ավարտի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ից փոփոխություններ են կատարվելու Երևան-Գյումրի-Երևան երթուղով ընթացող №100/101 արագընթաց միջքաղաքային էլեկտրագնացքի չվացուցակում։ Փոփոխությունը վերաբերում է Գյումրի կայարանից գնացքի մեկնելու ժամին, որը 19:40-ի փոխարեն կլինի 17:55-ին։

Բացի այդ, ընկերությունը տեղեկացնում է Երևան-Շորժա-Երևան երթուղով սեզոնային փոխադրումների ավարտի մասին։ Այս երթուղով ընթացիկ տարվա վերջին չվերթներն իրականացվել են անցած հանգստյան օրերին՝ սեպտեմբերի 11-13-ը։

Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքը կշարունակի գործել մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ։

Ընկերությունը ուրախ է ողջունել Հայաստանի քաղաքացիներին և հյուրերին իր գնացքներում և մաղթում է հաճելի ուղևորություններ։