ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Հայաստանի երկաթուղու թանգարան (Երևան)
Բացվել է 2009 թ. հուլիսի 31-ին Երևանի կայարանում: Թանգարանում հավաքագրված ցուցանմուշները ներկայացնում են հայկական երկաթուղային տրանսպորտի ողջ պատմությունը: Այստեղ կարելի է գտնել նաև «ՀԿԵ» ՓԲԸ-ի ներկայիս ծրագրերի մասին տեղեկատվություն:
Երկաթուղային Տեխնիկայի Թանգարան (Գյումրի)
Բացվել է 2013 թվականի օգոստոսի 4-ին՝ Երկաթուղայինի օրը: Թանգարանում ներկայացված է ցարական, սովետական և ներկա փուլերում շահագործվող տեխնիկան: Այն ոչ միայն պատմական հավաքածու է, այլև ուսումնական հարթակ քոլեջի ուսանողների համար:
«Թումանյան» Կայարան և Հուշահամալիր
Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անունը կրող կայարանը ոչ միայն երկաթուղային ենթակառուցվածքի կարևոր օբյեկտ է, այլև Հայաստանի հարուստ պատմական և ճարտարապետական ժառանգության մի մաս: