«ՀԿԵ» ՓԲԸ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Ներկայացնում և պաշտպանում ենք աշխատողների մասնագիտական և սոցիալ-տնտեսական իրավունքները՝ հանուն աշխատանքային երաշխիքների ամրապնդման:
Միության Ստեղծումը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միությունը ստեղծվել է 2015 թվականի դեկտեմբերի 22-ին:
Որոշումը միաձայն ընդունվել է երկաթուղում գործող 23 արհեստակցական կազմակերպությունները ներկայացնող 85 պատվիրակների կողմից՝ հիմնադիր համագումարի ժամանակ:
Նպատակն ու Գործառույթները
Միությունը ներկայացնում և պաշտպանում է իր անդամների աշխատանքային, սոցիալ-տնտեսական իրավունքներն ու շահերը պետական մարմիններում և գործատուի մոտ:
Համախմբում է ջանքերը հանուն սոցիալ-տնտեսական երաշխիքների պահպանման, ինչպես նաև ապահովում է գործընկերային հարաբերություններ գործատուի հետ՝ հաստատված Կանոնադրության համաձայն:
ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
Միության ղեկավար մարմինը Խորհուրդն է (35 անդամ), իսկ գործադիր մարմինը՝ Նախագահությունը (9 անդամ):

ԱԼԲԻՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Միության Նախագահ
Ավարտել է ԵՊՀ-ն (բիոֆիզիկ, մանկավարժ): Երկաթուղային համակարգում է 1998 թվականից:
2015թ. դեկտեմբերից առ այսօր ղեկավարում է ՀԿԵ աշխատողների արհեստակցական միությունը:
📞 (+374 60) 463-298