33%
Աշխատակիցների Կազմում
17
Երիտասարդ Ղեկավարներ
17-35
Տարեկան Շահառուներ

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդական քաղաքականության իրականացմանը։ Երիտասարդների հետ աշխատանքի և նրանց մասնագիտական աճի երաշխավորումը կարգավորվում է «ՀԿԵ Երիտասարդություն» ծրագրով:

Այս ծրագիրը նախատեսված է կորպորատիվ միջավայրում երիտասարդ աշխատողների առաջնորդության որակների զարգացման և ադապտացման համար: Ծրագրի շրջանակներում նախատեսվում են նաև նախագծեր ընկերության աշխատակիցների երեխաների և երկաթուղային տրանսպորտի մասնագիտացված ուսումնական հաստատությունների ուսանողների համար:

Խորհրդի 4 Հիմնական Հանձնաժողովները

Սոցիալ-տնտեսական հարցերով

Աջակցում է երիտասարդության ֆինանսական, կազմակերպչական, կարիերային և բնակարանային խնդիրների արդյունավետ լուծմանը։

Գիտակրթական և մասնագիտական պատրաստվածություն

Համակարգում է երիտասարդ մասնագետների ուսուցումը և նպաստում նրանց մասնագիտական աճին ու կատարելագործմանը։

Սպորտի և մշակույթի հարցերով

Կազմակերպում է մշակութային միջոցառումներ, ֆուտբոլի առաջնություններ և «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» ինտելեկտուալ խաղեր:

Միջազգային երիտասարդական համագործակցություն

Հաստատում է կապեր օտարերկրյա պետությունների երկաթուղային վարչությունների և երիտասարդության ներկայացուցիչների հետ:

Avatar

Մկրտչյան Նորայր Խաչատուրի

«ՀԿԵ» ՓԲԸ Երիտասարդների խորհրդի նախագահ

Երիտասարդական խորհուրդը հաջողությամբ գործում է ընկերության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներում և ձեռնարկություններում։ Խորհուրդը նպատակ ունի միավորել երիտասարդ լիդերներին Հայաստանի բոլոր մարզերից՝ խթանելով նրանց մասնագիտական աճն ու ակտիվ մասնակցությունը կորպորատիվ կյանքին: