ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆ ՀԱՅՏԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի կնքման մասին օրենքը, որոնք ստորագրվում են գործատուի և աշխատողի կողմից էլեկտրոնային ստորագրություններով։ Այդ կապակցությամբ աշխատանքի ընդունվելիս թեկնածուն պարտադիր կարգով պետք է ունենա էլեկտրոնային ստորագրություն։

I կարգի տնտեսագետ

ք. Երևան

Պարտականություններ

  • Իրականացնել ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գների միջակայքի վերլուծություն, տրամադրել խորհրդատվություն և կազմել եզրակացություն (բացառությամբ ներդրումային գործունեության համար ձեռք բերվող)
  • Իրականացնել ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գների վերաբերյալ տեղեկատվության մշակում և վերլուծություն Իրականացնել գնման սկզբնական (առավելագույն) գնի որոշման հիմնավորվածության ստուգում և գնահատում

Պահանջվող կրթություն

  • Բարձրագույն կրթություն (բակալավրիատ, մասնագիտացված բարձրագույն կրթություն կամ մագիստրատուրա)
  • Տնտեսագիտության, ձեռնարկությունում գնագոյացման հիմունքների և մեթոդների իմացություն
  • Արտադրության, աշխատանքի և կառավարման կազմակերպման հիմունքների իմացություն

Աշխատանքային փորձ

  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ համապատասխան պաշտոնում
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում (ցանկալի է)

Աշխատավարձ

  • Պաշտոնային դրույքաչափ՝ 208 633 դրամ (մինչև հարկերի պահումը)
  • Ամսական պարգևավճար՝ պաշտոնային դրույքաչափի 25%-ի չափով

Լրացուցիչ տեղեկություններ

  • Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթիից Ուրբաթ, 09:00-ից 18:00 (ընդմիջում 13:00-14:00)
  • Ընկերությունը տրամադրում է կորպորատիվ սոցիալական փաթեթ, ներառյալ բժշկական ապահովագրություն
Դիմել

Դիմելու Կարգը և Հարցեր

Հաստիքների մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկելու համար կարող եք կապվել մեր Մարդկային ռեսուրսների բաժնի հետ: