ՀԿԵ-ում ուժեղացվում են անվտանգության միջոցառումները
Տեղերում իրականացվում են գիտելիքների պարբերական ստուգումներ, հանկարծակի ստուգումներ, երկաթուղու գույքի գողությունների բացահայտված փաստերով շարունակվում է համագործակցությունը ոստիկանության հետ: Իսկ գողությունները կանխելու համար կազմակերպվում են հատուկ այցեր այն վայրեր, որտեղ նման դեպքերը հաճախակիացել են:
Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել երկաթուղում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների կանխարգելմանը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Շատալովն ընդգծեց երկաթուղային գծանցներում տեսախցիկներ տեղադրման հարցում ոստիկանության հետ համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը: Օ.Շատալովը համոզմունք հայտնեց, որ տեսախցիկների տեղադրումը թույլ կտա ոչ միայն արձանագրել հնարավոր խախտումները, այլև թույլ կտա վարորդներին ավելի կարգապահ դարձնել:
Գլխավոր տնօրենի առաջին տեղակալը նաև հանձնարարեց ուժեղացնել վերահսկողությունը Մեղրաձոր-Դիլիջան-Իջևան հատվածում, որտեղ վերջին շրջանում գողությունները հաճախակիացել են:
Խորհրդակցության ընթացքում զեկույցներով են հանդես եկել Հարավկովկասյան երկաթուղու գծային-կայարանային միավորումների ներկայացուցիչները: Ընդհանուր առմամբ, առաջին եռամսյակում աշխատանքը գնահատվել է բավարար: