1 / 2
ՀԿԵ-ի երիտասարդ աշխատակիցները մասնակցեցին «Երիտասարդների ժամանակը. Աշխատակիցներ» համաժողովին
06 Նոյեմբեր 2026
2026 թվականի նոյեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երիտասարդական խորհրդի ներկայացուցիչները մասնակցեցին «Երիտասարդների ժամանակը. Աշխատակիցներ» համաժողովին, կազմակերպված ՌՈՍՊՐՈՖԺԵԼԻ (Ռուսաստանի երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների արհեստակցական միություն) կողմից։
Կրթական ծրագրի եզրափակիչ փուլը համախմբեց երկաթուղային արդյունաբերության 160 լավագույն երիտասարդ առաջնորդներին ամբողջ Ռուսաստանից: Նախագծի պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչ փուլին միացավ միջազգային հոսքը՝ 18 երիտասարդ ակտիվիստներ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից: Արտասահմանյան մասնակիցների համար կազմակերպվեց առանձին բաժին:
Երեք օրվա ընթացքում մասնակիցները անցել են վերապատրաստում, փորձի փոխանակում, աշխատել կիրառական թիմային նախագծերի վրա և ներկայացրել իրենց նախաձեռնությունները: Ծրագրի առանցքային ուղղություններից էր մասնակցությունը "Տարվա լավագույն երիտասարդական խորհուրդ" մրցանակաբաշխությանը:
Եզրափակիչ օրվա ծրագրում առանձնահատուկ տեղ էր զբաղեցրել բաց երկխոսությունը ՌՈՍՊՐՈՖԺԵԼ-ի նախագահ Դմիտրի Շախանովի հետ: Երիտասարդ մասնագետները հնարավորություն ունեցան քննարկել երկաթուղային ոլորտի զարգացման հեռանկարներն ու ռազմավարական ուղղությունները, ուղղել արդիական հարցեր և ստանալ մասնագիտական և կարիերայի աճի վերաբերյալ առաջարկություններ:
ՀԿԵ Երիտասարդական խորհրդի ներկայացուցիչների մասնակցությունը համաժողովին կարևոր հնարավորություն էր մասնագիտական զարգացման, միջազգային կապերի ընդլայնման և երկաթուղային ոլորտի երիտասարդ առաջնորդների հետ լավագույն փորձի փոխանակման համար: