Կայացել է ՀԿԵ հակակոռուպցիոն հանձնոժողովի առաջին նիստը

Հունվարի 29-ին տեղի ունեցավ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Կոռուպցիայի դեմ պայքարի և շահերի բախումների կարգավորման հանձնաժողովի առաջին նիստը:


Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիոն իրավախախտումների կանխարգելման, ՀՀ օրենսդրության, ընկերության կանոնադրության և ներքին նորմատիվ ակտերի, Կոնցեսիոն պայմանագրի նորմերի կատարման, ինչպես նաև կոնֆլիկտների լուծման հետ կապված հարցեր:



ՀԿԵ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի և շահերի բախումների կարգավորման հանձնաժողովում ընդգրկված են ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, իսկ համապատասխան աշխատանքներն իրականացնում է 2019 թվականին ընկերությունում ստեղծված Կորպորատիվ անվտանգության բաժինը: