Հոկտեմբերի 16-ից տեխնիկական պատճառներով չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան արագընթացների ուղերթները

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է, որ տեխնիկական պատճառներով հոկտեմբերի 16-ից չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքների ուղերթները:

Տվյալ երթուղու այլ էլեկտրագնացքներն աշխատելու են սովորական ռեժիմով:

Արագընթաց էլեկտրագնացքների ուղերթների վերականգնման մասին կհաղորդվի լրացուցիչ:


Հարավկովկասյան երկաթուղին հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: