Հարգելի՛ գործընկերներ, երկաթուղային ոլորտի հարգարժան վետերաններ։

Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Երկաթուղայինի օրվա առթիվ։

Այս օրը համախմբում է բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն ու աշխատանքը նվիրել են երկաթուղուն, ովքեր ամեն օր պատասխանատվությամբ ու նվիրումով ապահովում են երկաթուղային տրանսպորտի անվտանգ, հուսալի և անխափան գործունեությունը։ Ձեր մասնագիտական բարձր պատրաստվածության, բարեխիղճ աշխատանքի և պատասխանատվության շնորհիվ մեր ընկերությունը հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված նպատակներն ու վստահորեն շարունակում է իր զարգացման ուղին։

Երկաթուղին եղել և մնում է մեր երկրի տրանսպորտային համակարգի կարևորագույն հենասյուներից մեկը։ Իսկ ընկերության գլխավոր արժեքն ու ձեռքբերումների հիմքը նրա մարդիկ են՝ փորձառու վետերաններն ու իրենց գործին նվիրված աշխատակիցները։ Մենք մեծապես գնահատում ենք ձեր երկարամյա փորձը, մասնագիտական նվիրումն ու յուրաքանչյուրի պատրաստակամությունը՝ իր ներդրումն ունենալու մեր ընդհանուր հաջողության գործում։

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր պատասխանատու աշխատանքի, աշխատասիրության և մասնագիտության հանդեպ անկեղծ նվիրվածության համար։ Ձեր ամենօրյա ջանքերի շնորհիվ հազարավոր ուղևորներ և բեռներ ապահով ու ժամանակին հասնում են իրենց նշանակման վայր, իսկ մեր ընկերությունը շարունակում է արժանանալ վստահելի և հուսալի փոխադրողի բարձր գնահատականին։

Այս գեղեցիկ տոնի առթիվ մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին քաջառողջություն, խաղաղություն, բարեկեցություն, նոր մասնագիտական հաջողություններ և վստահություն վաղվա օրվա հանդեպ։ Թող ձեր օջախներում մշտապես տիրեն ջերմությունը, երջանկությունն ու համերաշխությունը, իսկ աշխատանքը ձեզ պարգևի նոր ձեռքբերումներ, ոգեշնչում և զարգացման նոր հնարավորություններ։

Տոնդ շնորհավո՛ր։ Շնորհավոր Երկաթուղայինի օրը։

«ՀԿԵ» ՓԲԸ
Գլխավոր տնօրեն Մելնիկով Ա. Վ.