Ուշադրությու՜ն՝ չեղարկում

Հունիսի 23-ն տեղի ունեցած վթարի պատճառով խախտվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջքաղաքային երթևեկության չվացուցակը, ինչի հետևանքով չեղարկվել է Երևան-Գյումրի 686 համարի (14։25) էլեկտրագնացքը։ Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը։

Այսօր կեսօրին մոտ բեռնատար ավտոմեքենան հարվածել է Դալարիկ կայարանով անցնող բեռնատար գնացքին, ինչի հետևանքով ընկերությանը պատճառվել է զգալի չափի վնաս։ Վնասվել են շարժակազմը և հոսանքի սյուները։