Մանկական տոն երևանյան կայարանում

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հունիսի 1-ն, Երեխաների պաշտպանության միջազգային օրը մանկական տոն էր կազմակերպել երևանյան կայարանում։ Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էին խաղային մրցույթներ, ինտերակտիվ զոնաներ, մանկական պարահանդես և այլն։ Բացի դա երեխաների համար կազմակերպվեց շնորհանդես-դասախոսություն երկաթուղու ենթակառուցվացքի վրա անվտանգ վարվելակերպի թեմայով։