Հարգելի ընկերներ, գործընկերներ
Մենք շնորհակալությամբ ենք հիշում մարտերի մասնակիցներին, թիկունքում աշխատողներին, նրանց, ովքեր դիմացան այդ փորձություններին ու վիթխարի ջանքերի շնորհիվ մոտեցրին հաղթանակը։ Երկաթուղայինների սխրանքը լրացրեց մեր ընդանուր պատմության էջերը, որպես ինքնազոհաբերման օրինակ, կամքի ուժի և մասնագիտությանը ու Հայրենիքին հավատարիմ մնալու օրինակ։ Մենք խոնարհում ենք մեր գլուխները իրենց հիշատակի առջև։ Մեծ Հաղթանակի հիշողությունը միավորում է սերունդներ, սովորեցնում է գնահատել խաղաղությունը, պահպանել մարդկայինը նույնիսկ ամենածանր ժամանակներում։
Ցանկանում եմ ամուր առողջություն, հոգևոր ջերմություն, բարեկեցություն, համերաշխություն և վստահություն վաղվա օրվա համար։ Թող բոլորիս օջախներում տիրի խաղաղություն, երջանկություն ու հանդարտություն, իսկ գլխներիս վերևում՝ խաղաղ ու լուսավոր երկինք։
Շնորհավո՜ր Մեծ Հաղթանակի տոնը։
ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկով