ՀԿԵ երիտասարդական խորհրդի ներկայացուցիչներն Աստանայում մասնակցել են երիտասարդ երկաթուղայինների ֆորումին

Դեկտեմբերի 8-12-ը՝«Казахстан Tемир жолы» (Ղազախստանի երկաթուղու օպերատոր ) ազգային ընկերության հրավերով, ՀԿԵ երիտասարդության միության ներկայացուցիչները այցելել են Աստանա և մասնակցել «КТЖ» երիտասարդության XIV Հանրապետական ֆորումին։

Միջոցառումը միտված է երիտասարդ աշխատակիցների նորարարական ներուժի բացահայտմանը և խրախուսմանը, նրանց մասնագիտական աճին ու կարիերայի զարգացմանն աջակցելուն, ինչպես նաև երկաթուղային ոլորտում ռազմավարական ծրագրերի արդյունավետ իրականացմանը։ Ֆորումը կարևոր դեր ունի հաղորդակցական հմտությունների կատարելագործման, ընդհանուր արտադրողականության բարձրացման գործում։


Ֆորումին իրենց մասնակցությունն են ցուցաբերել ուղևորափոխադրումների տնօրինության կայարանային և հարթակային համալիրների սպասարկման Երևանի տեղամասի պետ Նորայր Մկրտչյանը և ենթակառուցվածքների տնօրինության պլանա-տնտեսագիտական բաժնի առաջատար տնտեսագետ Նելլի Ղազարյանը: