Թիմբիլդինգ «ՀԿԵ»-ի ղեկավար կազմի և մասնագետների համար

2025 թվականի սեպտեմբերի 26-28-ը Ծաղկաձորում կազմակերպվել էր երկօրյա թիմբիլդինգ «ՀԿԵ»-ի ղեկավարների և մասնագետների համար։

Միջոցառումը կայացավ «Russia» հյուրանոցում՝ ջերմ և հյուրընկալ միջավայրում, որտեղ ստեղծվել էին բոլոր պայմանները արդյունավետ աշխատանքի և հարմարավետ հանգստի համար։


Ծրագրում համատեղվել էին կրթական և խաղային հատվածները․ մասնակիցները մոդելավորում էին իրական աշխատանքային իրավիճակներ, գտնում համատեղ լուծումներ և քննարկում, թե ինչպես կիրառել նոր մոտեցումները գործնականում։
Միջոցառման գործընկերն էր «Cascade People & Business» ընկերությունը։


Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Cascade People & Business» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն, միջազգային HR-փորձագետ, քոուչ և թրեյներ Արփի Կարապետյանին։ Նրա բարձր պրոֆեսիոնալիզմի և եզակի մեթոդաբանության շնորհիվ թիմբիլդինգի երկու օրերը դարձան արդյունավետ ուսումնառության, փորձի փոխանակման և թիմային համախմբման արժեքավոր փուլ։


Այս միջոցառումը դարձավ կարևոր քայլ մեր կորպորատիվ մշակույթի ամրապնդման և թիմային համախմբվածության ուղղությամբ: