ՀԿԵ-ի անվճար երթևեկության ակցիայից օգտվել է ավելի քան 5 հազար քաղաքացի

Օգոստոսի 3-ին՝ Երկաթուղայինի օրը, Հարավկովկասյան երկաթուղու քաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկության հնարավորությունից օգտվել է 5206 ուղևոր։


Ամենապահանջված երթուղիները եղել են Երևանից Գյումրի և Սևանա լճի ուղղությամբ․ Հայաստանի երկրորդ խոշոր քաղաք՝ Գյումրի, մեկնել է ավելի քան 3 000 ուղևոր, իսկ Սևանի լողափեր՝ 1 500 մարդ։



Ըստ ավանդույթի՝ ՀԿԵ-ն ամեն տարի իր մասնագիտական տոնի օրը կազմակերպում է անվճար երթևեկության ակցիա քաղաքային էլեկտրագնացքներում։ Այս տարի ակցիան գործել է բոլոր էլեկտրագնացքներում, բացառությամբ Երևան-Գյումրի արագընթաց գնացքների։