ՀԿԵ պատվիրակությունը մասնակցեց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ մասնագիտական առաջնության եզրափակիչ փուլին
ՀԿԵ ներկայացուցիչները մրցեցին հետևյալ հմտությունների շրջանակում՝ տրանսպորտա-լոգիստիկ ծառայությունների վաճառք, քարշակ էլեկտրամատակարարման սարքավորումների սպասարկում, բեռնատար լոկոմոտիվների կառավարում, երկաթուղային ավտոմատիկայի և տելեմեխանիկայի սարքավորումների սպասարկում և վերանորոգում, ինչպես նաև աշխատանքային անվտանգության ապահովում։ Բացի այդ, ՀԿԵ մասնագետները հանդես եկան որպես դիտորդներ «Երկաթուղային գծի սպասարկում» անվանակարգում, որն առնչվում է ընկերության գործառնական առաջնահերթություններին։
Ընտրված ուղղություններն ամբողջությամբ համապատասխանում են ընկերության տեխնոլոգիական առանձնահատկություններին և ռազմավարական նպատակներին։
«Մեր համար սկզբունքային է բարձր պահել մասնագիտական պատրաստվածության մակարդակը տվյալ ոլորտներում։ Այսպիսի մրցույթները ոչ միայն հմտությունների փորձարկում են, այլ նաև հարթակ՝ փորձի փոխանակման, մասնագիտական կարողությունների զարգացման, առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ կապերի ամրապնդման համար։ Այս ամենի կողքին, դա նաև հնարավորություն է՝ ներկայացնելու մեր մասնագետների պատրաստվածության բարձր մակարդակը և ձեռք բերելու ոլորտի առաջատարների փորձը», – նշել է ՀԿԵ գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Դանիլովը։