Հարգելի գործընկերներ, երկաթուղայիններ, վետերաններ

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երկաթուղայինի օրվա առթիվ:
Այսօր մեր մեծ, բազմազգ, 1520 թվով ամրագրված ընտանիքը նշում է իր մասնագիտական տոնը, պատվում վետերաններին և աչքի ընկած աշխատողներին բարեխիղճ, նվիրված աշխատանքի և մասնագիտական նվիրումի համար:


Երկաթուղայինի աշխատանքն առաջվա պես մնում է պահանջված, պատվաբեր և հարգելի, չէ՞ որ երկաթուղային տրանսպորտի անխափան և որակյալ աշխատանքը պետությունների տնտեսության և պաշտպանունակության կայունության երաշխիքն է: Ավտոմոբիլային և ավիացիոն տրանսպորտի հետ մրցակցությունը, նոր խնդիրները, որոնք ձևավորում են պետությունները, և երկաթուղային բնագավառի հետ առնչվող բիզնեսը մշտապես նպաստում են մեր մասնագիտական աճին և երկաթուղային ճյուղի զարգացմանն ընդհանուր առմամբ:



Այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը լուծում է պետության և բիզնեսի առջև դրված խնդիրները, և դա հիմնականում միջազգային «տարածություն 1520»-ում ընկերության մասնագիտական անձնակազմի աշխատանքի և ինտերգվածության արդյունք է: Մասնագիտական օժանդակությունը, կոլեգիալ փոխօգնությունը, աշխատանքի ընդհանուր չափանիշները և պայմանները շատ ասպեկտներով լրացնում են երբեմնի մեկ միասնություն կազմած մեր յուրաքանչյուր առանձին վերցրած «երկաթուղիների» հնարավորությունները:



Հարգելի գործընկերներ և վետերաններ,



Սրտանց մաղթում եմ ձեզ երջանկություն, քաջառողջություն, հաջողություններ և բարեկեցություն:



Շնորհակալ եմ ձեզ բարեխիղճ աշխատանքի, պատասխանատվության և գործի նկատմամբ ունեցած ձեր նվիրումի համար:



Շնորհավոր Երկաթուղային տոնը, հարգելի գործընկերներ:



«ՀԿԵ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն՝ Ա.Վ. Մելնիկով