ՀԿԵ-ն արդիականացնում է ուղևորափոխադրումների ենթակառուցվածքը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը շարունակում է բարելավել ուղևորափոխադրումների որակը՝ իրականացնելով ենթակառուցվածքային բարեփոխումներ։ 2025 թ․ ամռանը մի շարք կայարաններում և կանգառային հարթակներում իրականացվել են արդիականացման աշխատանքներ։

Նորացվել է սալիկապատ հատակը Երևանի երկաթուղային կայարանի, ինչպես նաև Արաքս և Արագած կայարանների տարածքներում։
Ամբողջությամբ վերակառուցվել է Արտաշար կանգառային հարթակը՝ Արմավիրի մարզում։
Երևանի կայարանի շենքում կառուցվել է սանհանգույց՝ հարմարեցված սահմանափակ շարժունակություն ունեցող անձանց համար։


Ինչպես նշեց ՀԿԵ ուղևորային տնօրինության ղեկավար Հրանտ Միքայելյանը, վերանորոգման ենթակա օբյեկտները ընտրվել են՝ հաշվի առնելով ենթակառուցվածքների վիճակը, ինչպես նաև ուղևորների արձագանքները։ Ուղևորային ենթակառուցվածքի նորացման և կապիտալ վերանորոգման ծրագիրը կշարունակվի նաև 2026 թվականին, որի շրջանակում նախնական պլանավորված է աշխատանքներ իրականացնել հինգ կայարանում։


2025 թվականի առաջին կիսամյակում ՀԿԵ գնացքներով՝ հանրապետական և միջպետական ուղևորափոխադրումների շրջանակում, օգտվել է 233,5 հազար ուղևոր։