1 / 10
Մայիսի 3-ին ՀԿԵ աշխատակիցները դուրս եկան շաբաթօրյակի
03 Մայիս 2025
Մայիսի 3-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները դուրս եկան շաբաթօրյակի, որի ընթացքում ընկերության ենթակայության տակ գտնվող տարացքները մաքրվեցին բուսական և կենցաղային թափոններից։ Շաբաթօրյակին մասնակցեցին ընկերության բոլոր աշխատակիցները՝ Այրումից մինչև Երևան և Երասխից մինչև Սևան ու Վարդենիս։
Ընկերության աշխատակիցների ջանքերով հավաքվեց աղբը, որը քաղաքացիները թողնում են գծերին և կայարանամերձ տարածքներում, ինչպես նաև դուրս բերվեցին բուսականության մնացորդները դեպոների և այլ արտադրական տարացքներից։
Ընկերությունում նշում են, որ կենցաղային աղբը լուրջ խնդիրներ է առաջացնում գնացքների բնականոն երևեկության համար և, ինչու չէ, նաև տհաճություն է պատճառում գնացքներով երթևեկող քաղաքացիների համար։ Ամեն տարի ընկերությունը տոննաներով աղբ է հավաքում երկաթուղային գծերի և կայարանների տարացքներից։
ՀԿԵ ընկերությունը կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ աղբը երկաթուղային գծերին կամ այլ ենթակառուցվածքի տարածքներում թափելուց։