ՀԿԵ-ն առաջին անգամ միացավ «Հաղթանակի թելադրություն» միջոցառմանը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն առաջին անգամ միացավ «Հաղթանակի թելադրություն» միջոցառմանը, որին այս տարի մասնակից դարձավ 2 միլիոն մարդ 90 երկրից։ Միջոցառմանը, որի ընթացկում մասնակիցները լրացնում են թեստ Մեծ Հայրենական պատերազմի թեմայով, միացան ընկերության շուրջ 3 տասնյակ աշխատակիցներ։


Ողջույնի խոսքով մասնակիցներին դիմեց ՌԴ անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, նշելով՝ «Հաղթանակի թելադրություն»-ը տուրք է մեր անցյալին, կարևորագույն զրույցն է մեր ազգի հերոսության մասին։ Այսօր այն կազմակերպվել է տարբեր հարթակներում՝ «Արկտիկա» սառցահատից մինչև Միջազգային տիեզերեկայանը։ Մենք խոնարհվում ենք հաղթանակած սերնդի առջև»։



Ինչպես նշեց Ռոսսոտռուդնիչեստվո կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիմակովը՝ «Հաղթանակի թելադրություն»-ը բացառիկ երևույթ է, որը վերածվել է մեր ազգի սխրագործության մասին հիշատակի և հարգանքի խորհրդանիշի։ Այն միավորում է մարդկանց ամբողջ աշխարհում, պահպանում է պատմական ճշմարտությունը և մշակութային ժառանգությունը»։



«Դա պատմական գրագիտության թեստ է, որն օգնում է պահպանել հիշողությունները Մեծ Հայրենական պատերազմի մասին և դիմակայել դրա վերախմբագրման փորձերին», նշեց Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։



«Ռոսսոտռուդնիչեստվո» կազմակերպության նախաձեռնությամբ համանման միջացառում է կազմակերպվել նաև Կապանում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում և Ֆիոլետովո գյուղում։ Ընդանուր առմամբ՝ 12 հարթակ ամբողջ հանրապետությունում։