Շնորհավոր Երկաթուղայինի օրը

Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ մեր մասնագիտական տոնի ՝ Երկաթուղայինի օրվա կապակցությամբ:

Օգոստոսի առաջին կիրակի օրը երկաթուղայինների մեր մեծ ընտանիքը նշում է իր մասնագիտական տոնը՝ մեծարելով վետերաններին և վաստակաշատ աշխատակիցներին որակյալ և անձնուրաց աշխատանքի և մասնագիտությանը հավատարմության համար: Դրա վկայությունն է վերջին օրինակը, թե ինչպես բնական տարերքը մարտահրավեր նետեց մեզ, և ինչպես այն արժանապատվորեն հաղթահարեց մեր կոլեկտիվը: Երկու-երեք շաբաթ շարունակ մեր անձնակազմը ՝ շարքային երկաթուղայինից մինչև ղեկավար կազմ, աշխատում էր ճանապարհին աննախադեպ վնաս պատճառած ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ և այդ քննությունը հանձնեցինք արժանապատվորեն։


Ընդ որում, մեր թիմը մենակ չմնաց տարերքի հետ։ Ռուս և վրացի գործընկերները մասնագիտական և եղբայրական օգնություն ցուցաբերեցին ՀԿԵ-ին՝ դրանով իսկ ապացուցելով, որ մասնագիտական փոխօգնության և աջակցության մասին թեզերը միայն խոսքեր չեն։


Հարգելի գործընկերներ սրտանց մաղթում եմ բոլորիդ երջանկություն, քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն: Շնորհակալություն բարեխիղճ աշխատանքի, պատասխանատվության և ձեր գործին նվիրվածության համար:
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի գործընկերներ:


«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա. Վ. Մելնիկով