ՀԿԵ-ն հունիսի 14-ից գործարկում է Երևան-Սևան-Շորժա էլեկտրագնացքը
09 Հունիս 2024
Հարգելի ուղևորներ՜,ամառվա շոգ եղանակին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ կարող եք անցկացնել ձեր հանգստյան օրերը Սևանա լճի ափին։ Հիշեցնենք, որ Հունիսի 14-ից ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին աշխատում է էլեկտրագնացք Երևան-Սևան-Շորժա-Երևան ուղղությամբ։
Մեկնումը Երևան կայարանից 08:30-ին, ժամանումը Շորժա կայարան 11:43 ին Վերադարձը Շորժաից ժամը 17:00-ին, ժամանումը Երևան կայարան՝ 20:35-ին: Գնացքների չվացուցակի և պայմանների մասին առավել մանրամասն կարող եք գտնել ՀԿԵ ՓԲԸ պաշտոնական www.railway.am կայքում և մեր telegram @armrailway ալիքում: