ՀԿԵ-ու անձնակազմը հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին

Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, վետերան երկաթուղայինները և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին: Նրանք այցելեցին Երևանի Ազատամարտիկների պուրակում գտնվող զոհված երկաթուղայինների հուշարձանին և Հաղթանակի զբոսայգում գտնվող Անհայտ զինվորի գերեզման։


Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների պուրակում հավաքված վետերաններն ու ՀԿԵ-ի աշխատակիցները գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Շատալովի գլխավորությամբ ծաղիկներ դրեցին պատերազմներում զոհված երկաթուղայինների հուշակոթողին: Հաղթանակի զբոսայգում Երկաթուղայինների պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ: