ՀԿԵ-ն ավարտում է ընկերության գնացքներով Արցախից տեղահանված անձանց անվճար երթևեկելու ակցիան

Ապրիլի 1-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար մերձքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու ակցիայի ավարտի մասին:

Ակցիայի վեց ամիսների ընթացքում դրանից օգտվել է 10 700 քաղաքացի, ովքեր Արցախից Հայաստան են ժամանել 2023 թվականի սեպտեմբերի 25-ից հետո։ Ընդհանուր առմամբ տրամադրվել է 8,3 մլն դրամի ուղևորափոխադրումների ծառայություններ։



ՀԿԵ-ն հուսով է, որ իր կողմից արցախցիներին ցուցաբերված աջակցությունն արդյունավետ է եղել և դրանով հաջողվել է որոշակիորեն մեղմել քաղաքացիների առօրյա խնդիրները: