Ամանորյա նվերներ Սանահինի մանկապարտեզի սաներին

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ամանորյա տոներից առաջ անակնկալ է մատուցել Ալավերդի քաղաքի Սանահին երկաթուղային հանգույցի մոտ գտնվող թիվ 3 մանկապարտեզի սաներին: Նախակրթարանը ստացել է կենցաղային տեխնիկա, խաղալիքներ և անկողնային պարագաներ:


Վերջին տարիներին ընկերությունը ֆինանսավորել է նոր խաղահրապարակի կառուցումը, կոսմետիկ վերանորոգումը, մանկապարտեզի երկու մասնաշենքերի պատուհանների և տանիքի փոխարինումը։
Բացի այդ, պատրաստվել է մանկական կահույք, տեղադրվել է ջեռուցման համակարգ, վերականգնվել են բակի տաղավարները, ինչպես նաև բազալտե աստիճանավանդակը։