Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանող քաղաքացինե՜ր

2023 թվականի սեպտեմբերի 25-ից Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանող հարգելի քաղաքացիներ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ընձեռում է Ձեզ տեղական հաղորդակցության էլեկտրական գնացքներով անվճար երթևեկելու իրավունք մինչև 2024 թվականի հունվարի 1-ը՝ ամենօրյա ռեժիմով:


Երևան-Գյումրի-Երևան՝ թիվ 684/687 էլեկտրագնացք

Երևան-Գյումրի-Երևան՝ թիվ 686/685 էլեկտրագնացք

Գյումրի-Երևան-Գյումրի՝ թիվ 681/682 էլեկտրագնացք

Արաքս-Երևան-Արաքս՝ թիվ 7010/7011 էլեկտրագնացք

Երասխ-Երևան-Երասխ՝ թիվ 6512/6517 էլեկտրագնացք



Խնդրում ենք գնացքով երթևեկելու համար Ձեր անձնագիրը ներկայացնել գնացքի վերահսկիչին:
Գնացքների ժամանակացույցին, երթևեկության կանոններին կարող եք ծանոթանալ կայարաններում տեղակայված տեղեկատուներում, գնացքներում վերահսկիչներից և Ընկերության կայքում https://www.railway.am :


«ՀԿԵ» ՓԲԸ ուղևորափոխադրումների տնօրինություն