ՀԿԵ անձնակազմի կառավարման աշխատակիցները անցան վերապատրաստման դասընթացներ

Ընթացիկ տարվա նոյեմբերի 22-24 «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության անձնակազմի կառավարման աշխատակիցները Ռուս-Հայկական (Սլավոնական) Համալսարանում անցան որակավորման բարձրացման դասընթաց «Կադրային գործավարություն» ծրագրով։


Մասնավորապես, նրանք մանրամասնորեն ծանոթացան և քննարկեցին 2023 թվականի հունվարի 1-ց ուժի մեջ մտնող Աշխատանքային օրենսգրքի փոփոխված հոդվածները։ Ընկերության 25 «կադրային» աշխատակիցներից դասընթացին մասնակցեցին 18-ը։



Նշենք, որ ՀԿԵ անձնակազմը բախկացած է մոտ 3000 աշխատակիցներից, ինչը համարվում է ՀՀ ամենամեծ կոլեկտիվներից մեկը։