Ուշադրություն. Փոփոխություններ միջազգային ուղևորափոխադրումների ժամանակացույցում

Հոկտեմբերի 2-ից Երևան-Թբիլիսի-Երևան թիվ 372/371 գնացքը գործելու է նույն ժամանակացույցով, սակայն երկու օրը մեկ։ Մեկնումը Երևանից ամսվա զույգ օրերին ժամը 21:30-ին, Թբիլիսիից մեկնումը ամսվա կենտ օրերին՝ 20:20-ին: Տոմսերի վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին։