ՀԿԵ-ում անցկացվել է «Լավագույն մասնագետ» մրցույթը մեքենավարների միջև

«Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունում» շարունակվում է «Լավագույն մասնագետ» մասնագիտական մրցույթների կազմակերպումը: Հերթական մրցույթը տեղի է ունեցել Գյումրիի դեպոյում մեքենավարների միջև։


Մրցույթը բաղկացած էր երկու մասից ՝ տեսական և գործնական ։ Մրցույթի հաղթողները ստացան դիպլոմներ և ֆինանսական խրախուսանք: Առաջին երեք տեղերը բաշխվել են հետևյալ կերպ․



1-ին տեղ ՝ Գյումրու լոկոմոտիվային դեպոյի Գյումրու տեղամասի բեռնատար և ուղևորատար գնացքների էլեկտրաքարշերի մեքենավար Գոռ Ղազարյան,



2-րդ տեղ ՝ Գյումրու լոկոմոտիվային դեպոյի Գյումրու տեղամասի բեռնատար և ուղևորատար գնացքների էլեկտրաքարշերի մեքենավար Ալբերտ Մարտիրոսյան,



3-րդ տեղը զբաղեցրել է Գյումրու լոկոմոտիվային դեպոյի Գյումրու տեղամասի բեռնատար և ուղևորատար գնացքների էլեկտրաքարշերի մեքենավար Արթուր Սարիբեկյանը: