Մեկնարկել է ՀԿԵ-ի աշխատակիցների երեխաների ամառային արձակուրդների սեզոնը

Մեկնարկել է « Հարավկովկասյան երկաթուղի » ընկերության աշխատակիցների երեխաների հանգստի սեզոնը, երեխաները ուղևորվել են «Գուգարք» ամառային ճամբար արհմիութենական ուղեգրերով: 90 երեխաներից բաղկացած առաջին հոսքը Լոռու մարզ է մեկնել արդեն հուլիսի 14-ին ։


«Հաշվի առնելով ընթացիկ տարում մանկական առողջարարական-մարզական հանգստի բարձր պահանջարկը ՝ որոշում է կայացվել 2021 թվականին երեխաների համար ուղեգրերի քանակը հասցնել 270 - ի ՝ 240-ի փոխարեն » ,- նշում է ՀԿԵ արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Ալբինա Մարտիրոսյանը:



Ընկերության աշխատակիցների երեխաները ճամբար են ուղևորվում հատուկ այդ նպատակի համար հատկացված էլեկտրագնացքով ՝ Երևան կայարանից մինչև Շահալի կայարան: Երեխաների ճամբարում առողջ սնունդ և հատուկ կարգապահություն է սպասվում, արշավներ դեպի անտառ, գոյատևման հմտությունների ուսուցում վայրի բնության և արտակարգ իրավիճակների պայմաններում:



Ընկերության աշխատակիցներն իրենց հանգիստն են անցկացնում Սևանում ՝
«Իագորա» հանգստյան տանը:



Երեխաների հանգիստը կազմակերպվում է ընկերության արհմիության միջոցների հաշվին «ՀԿԵ» ՓԲԸ Կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում: Արհմիության այլ ծրագրերի թվում են ընկերության աշխատակիցներին սոցիալական և ֆինանսական աջակցությունը, նրանց աշխատանքային կենցաղի բարելավումը, առողջական խնդիրների առկայության դեպքում օգնությունը և այլն: