ՀԿԵ-ն պանդեմիայի ընթացքում անվճար փոխադրել է մինչև 4 հազար բուժաշխատող
25 Մայիս 2022
COVID-19-ի հետ կապված պանդեմիայի սահմանափակումների վերացման կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ավարտում է մերձքաղաքային էլեկտրագնացքներում բուժաշխատողների ուղեվարձի սուբսիդավորումը:
ՀԿԵ-ն իր նախաձեռնությամբ սկսել է բուժաշխատողների անվճար տեղափոխումը 2020 թվականի ապրիլից՝ կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց հետո։ Երկու տարուց ավելի ընկերությունն անվճար տեղափոխել է մինչև 4000 բուժաշխատող։