1 / 3
Հրդեհ « Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության քարշային ենթակայանում
28 Ապրիլ 2022
Ապրիլի 28-ին « Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության « 9-րդ կիլոմետր » քարշային ենթակայանում բռնկված հրդեհը օպերատիվ կերպով վերացվել է: Արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ արձագանքման շնորհիվ հրդեհը մեկուսացվել և մարվել է հնարավորինս սեղմ ժամկետներում: Ենթակայանի տեխնիկան չի վնասվել, հրդեհը վնասել է միայն շենքի տանիքը։
Ներկայումս հաստատությունում վերականգնողական աշխատանքներ են ընթանում, և այն մոտ ապագայում շահագործման կհանձնվի։ Հրդեհի պատճառները և վնասի չափը պարզվում են։ Ճանապարհի տվյալ հատվածում գործարկվել է սնուցման ռեզերվային սխեման, և երկաթուղով երթևեկությունը շարունակվում է սովորական ռեժիմով ։