Դասընթաց «Ուսական երկաթուղիներ» ընկերության Կորպորատիվ համալսարանում

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ղեկավար կազմի մի խումբ աշխատակիցներ 2021 թվականի դեկտեմբերի 15-ից 18-ը մասնակցել են «Ուսական երկաթուղիներ» ընկերության Կորպորատիվ համալսարանի կողմից կազմակերպած «Խնդիրների կառավարում» դասընթացին:


Դասընթացի շրջանակներում նրանք մասնակցել են նաև «Կազմակերպության անվտանգության մշակույթը» բիզնես խաղին, այցելել են ՌԵ Փոխադրումների կառավարման գլխավոր կենտրոն և Շերբինկայում տեղակայված համալսարանական համալիրը:



ՀԿԵ կարևորում է կադրերի վերապատրաստման և ուսուցման գործընթացը և 2019 թվականից սերտ համագործակցում է «Ուսական երկաթուղիներ» ընկերության Կորպոատիվ համալսարանի հետ: