Հարավկովկասյան երկաթուղու ներկայացուցիչը վկայականներ է հանձնել Վանաձորի ռուսական կենտրոնի շրջանավարտներին
Ինչպես նշեց վկայականների հանձնման արարողության ժամանակ Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրենի խորհրդական Ռաֆիկ Սեխլեյանը, դասերի մեկնարկից ընդամենը մեկ ամիս անց դպրոցականները սկսեցին հասկանալ և խոսել ռուսերեն ։ Նրա խոսքով, սա կենտրոնի ուսուցիչների վաստակն է: Նա նաև ասաց, որ ռուսաց լեզվի դասավանդման պահանջարկը բավականին մեծ է, ինչի կապակցությամբ կբացվի երկրորդ խումբը։
Վանաձորում «Ռուսական կենտրոնը» բացվել է 2021 թվականի հունիսին՝ Երևանի «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութային և բիզնես կենտրոնի նախաձեռնությամբ՝ Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ և Արսեն Մնացականյանի ֆինանսական օժանդակությամբ։ Կենտրոնում կարելի է ծանոթանալ ռուս գրականությանը, ուսումնական և դիդակտիկ նյութերին, այստեղ կազմակերպվել են նաև ռուսաց լեզվի անվճար դասընթացներ, ստեղծագործական խմբակներ։