Վետերանների հետ աշխատանքը երկաթուղու առաջնահերթություններից է

Վետերանների հետ աշխատանքը Հարավկովկասյան երկաթուղու սոցիալական քաղաքականության կարևոր բաղադրիչներից է: Նրանց համար տարբեր միջոցառումներ են կազմակերպվում, նյութական օժանդակություն ցուցաբերվում:


Հոկտեմբերի սկզբին վետերան-երկաթուղայինները Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ոստիկանության վետերանների հետ միասին արագընթաց գնացքով այցելեցին Գյումրի, որտեղ նրանց միացան Գյումրու երկաթուղային վետերանները։



Նրանց ծանոթացրեցին հայկական երկաթուղու, Գյումրիի դեպոյի պատմությանը: Վետերանները հանդիպեցին երկաթուղու աշխատակիցների հետ, այցելեցին Մհեր Մկրտչյանի և Ավետիք Իսահակյանի անվան տուն-թանգարանները, ծաղիկներ դրեցին Համբարձում Ղանդիլյանի հուշարձանին:



Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձին ընդառաջ վետերան-երկաթուղայինները ոստիկանության վետերանների հետ այցելեցին ՀՀ ոստիկանության պատմության թանգարան։



Իսկ ոստիկանության վետերանների և նրանց թոռնիկների համար կազմակերպվել էր այց Երկաթուղու պատմության թանգարան, որտեղ նրանց պատմեցին Հայաստանի երկաթուղու ստեղծման ու զարգացման մասին: