ՀԿԵ-ն ներկայացված է «PanArmenian EXPO 2021» միջազգային ցուցահանդեսին
Միջոցառման շրջանակներում այցելուները ծանոթանում են երկաթուղու գործունեության հիմնական ուղղություններին, բեռնափոխադրումների զարգացման հեռանկարներին, Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացման նախագծերին, երկաթուղային ուղևորափոխադրումների աշխարհագրությանը, զբոսաշրջային տուրերին:
Ցուցահանդեսին մասնակցում են ընկերություններ, որոնք աշխատում են արդյունաբերության, շինարարության, բեռնափոխադրումների, տպագրության, տուրիզմի, գյուղատնտեսության, տպագրության, ծառայությունների ոլորտներում:
Panarmenian EXPO-ի հիմնական նպատակն է հայկական ապրանքների և ծառայութնունների պահանջարկի խրախուսումը, Հայաստանի և Սփյուռքի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը, համատեղ արտադրական և ներդրումային ծրագրերի իրականացման աջակցությունը և Հայաստանի տնտեսական ներուժի զարգացումը: