ՀԿԵ աշխատակիցները վերապատրաստում են անցել Սանկտ Պետերբուրգի հաղորդակցության ուղիների համալսարանում
Վերապատրաստման դասընթացն անցել են 6 աշխատակիցներ` տեխնիկական քաղաքականության բաժնից, տեխնիկական ուսուցանման բաժնից և Շարժակազմի տնօրինության և ուղեմասերի գլխավոր ինժեներները:
Դասընթացի մասնակիցներն անցան տեսական դասընթաց 5S համակարգի վերաբերյալ: Այս համակարգը տնտեսող արտադրության ամենաարդյունավետ տեխնոլոգիաներից մեկն է, որն ուղղված է արտադրական գործընթացների օպտիմալացմանը, կորուստների նվազեցմանը, աշխատանքի արտադրողականության բարձրացմանը` աշխատանքային տարածքի ռացիոնալ կազմակերպման հաշվին:
Ուսանողները ծանոթացան համալսարանի «Փոխադրումների կառավարում և լոգիստիկա» ֆակուլտետի լաբորատորիայի աշխատանքին, ինչպես նաև այցելեցին և ծանոթացան «Մետալլոստրոյ» դեպոյում իրականացվող «Լաստոչկա» և «Սապսան» արագընթաց գնացքների սպասարկման գործընթացին:
Բացի այդ, համալսարանը կազմակերպեց էքսկուրսիա Ռուսաստանի երկաթուղիների թանգարանում: