Սեպտեմբերի 3-ից կասեցվում է Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքի երթևեկությունը
01 Սեպտեմբեր 2021
Սեպտեմբերի 3-ից կասեցվում է Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքի երթևեկությունը: Այսպիսով ավարտվում է երկաթուղու ներհանրապետական ամառային ուղևորափոխադրումների սեզոնը:
Հարավկովկասյան երկաթուղին դեպի Շորժա սեզոնային էլեկտրագնացք նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները թեթևացնելու նպատակով: