ՀԿԵ-ն իրականացրել է Չինաստանից Հայաստան բեռների մուլտիմոդալ փոխադրում բեռնարկղերով

Այս տարվա երկրորդ եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հաջողությամբ կազմակերպեց և իրականացրեց բեռների` խառնիչ մեքենաների, մուլտիմոդալ փոխադրումներ չինական Լայչժոու քաղաքից հայկական «Շինարվեստ» ընկերության համար: Սարքավորումները նախատեսվում է օգտագործել Վարդենիսում ջրմուղի շինարարության ժամանակ:


Փոխադրումն իրականացվել է 40-ֆուտանոց կոնտեյներով՝ հետևյալ սխեմայով.


ավտոճանապարհով. Լայչժոու քաղաք (Չինաստան) -> Ցինդաո նավահանգիստ (Չինաստան);

երկաթուղային փոխադրում. Ցինդաո նավահանգիստ (Չինաստան) -> Զաբայկալսկ կայարան (ՌԴ) -> Վլադիկավկազ կայարան (ՌԴ);

ավտոճանապարհով. Վլադիկավկազ կայարան (ՌԴ) -> Երևան (ՀՀ):

Ընդհանուր տևողությունը կազմել է 60 օր: