ՀԿԵ մինի-ֆուտբոլի կորպորատիվ առաջնությունն ավարտվեց Երևանի ուղեմասի թիմի հաղթանակով

Անցած հանգստյան օրերին անցած «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մինի-ֆուտբոլի կորպորատիվ առաջնությունն ավարտվեց Երևանի ուղեմասի թիմի հաղթանակով: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Էներգետիկայի ձեռնարկության և Կենտրոնական աշխատակազմի թիմերը:


Ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցեց 7 թիմ: Բացի առաջին եռյակից, հաղթանակի համար պայքարեցին Կապի և հեռամեխանիկայի ձեռնարկության, Վանաձորի ուղեմասի, Անվտանգության ծառայության և Փոխադրումների տնօրինության թիմերը:



Առաջին տեղերը զբաղեցրած թիմերը դրամական պարգևներ ստացան ՀԿԵ Արհմիութենական կազմակերպությունների միության կողմից:



Մրցաշարի կազմակերպիչն էր ընկերության Երիտասարդական խորհուրդը: