Հարավկովկասյան երկաթուղում շարունակվում է ուղու կապիտալ վերանորոգումը

Հարավկովկասյան երկաթուղու և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները ծանոթացան Մայիսյան-Ջաջուռ հատվածում կատարվող երկաթուղային գծերի հիմնանորոգման գործընթացին:


Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի և ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ հանձնաժողովն այցելել է, մասնավորապես, Ջաջուռ-Ղալթախչի հատվածը, որտեղ հիմնովին վերականգնվել է գծի 2 կմ:



Երկաթուղային գծերի կապիտալ նորոգման գործընթացը մեկնարկել է ապրիլի կեսերին: Ընդհանուր առմամբ, այս տարի նախատեսվում է կապիտալ վերանորոգել 9,5 կիլոմետր գիծ:



Մասիսի գծային մեքենայացված կայանի անձնակազմն արդեն սկսել է դաշտային աշխատանքները Լոռու մարզում գտնվող Սանահին-Թումանյան վազուրդում: Վերանորոգման աշխատանքներ նախատեսվում է իրականացնել նաև Ջաջուռ-Ղալթախչի, Պռոշյան-Եղվարդ և Սևան-Ծովագյուղ հատվածներում:



Գծերի կապիտալ նորոգումն ենթադրում է հողաթմբի վերին շերտի նորացում, ռելսակոճային վանդակի ամբողջական փոխարինում՝ փայտկա կոճերի երկաթբետոնե կոճերով փոխարինմամբ:



Ընկերությունն այս տարի նախատեսում է գնել և տեղադրել 28 հազար երկաթբետոնե կոճեր և 15,3 հազար խորանարդ մետր խճաքար:



Միայն 2021 թվականի համար ՀԿԵ-ի ենթակառուցվածքներում նախատեսված ներդրումների չափը կազմում է 2 միլիարդ 773 միլիոն դրամ: