Պարգևատրվեցին «Երկաթուղին խաղարհապարակ չէ» մանկական նկարների մրցույթի հաղթողներըՊարգևատրվեցին «Երկաթուղին խաղարհապարակ չէ» մանկական նկարների մրցույթի հաղթողները

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից մայիսի 4-ին հայտարարված «Երկաթուղին խաղահրապարակ չէ» մանկական նկարների մրցույթի հաղթողները տոնական Համաեվրոպական թանգարանների օրը ստացան իրենց արժանի մրցանակներն ու նվերները:


Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցում էին հանրապետության տարբեր դպրոցները ներկայացնող ավելի քան 70 աշակերտներ:



Ժյուրին ուշադիր ուսումնասիրեց և գնահատեց բոլոր ներկայացված աշխատանքները: Ընտրվել և պարգևատրվել են առավել արդիական, արտահայտիչ, ինքնատիպ, ստեղծագործական աշխատանքները, գնահատվել է կատարման գեղագիտությունն ու տեխնիկան:



Մրցույթում հաղթեցին.


I տեղ՝ Մանուկյան Լիլիթ Արմենի - №6 դպրոցի 7-րդ դասարան, մրցանակ՝ smart-watch и airpods;



II տեղ - Արամյան Ջորջ Հակոբի - №34 դպրոցի 2-րդ դասարան, մրցանակ՝ Yerevan park-ի տոմս;




III տեղ - Ավագյան Անի Գագիկի - №6 դպրոցի 7-րդ դասարան, մրցանակ՝ Yerevan park-ի տոմս;



IV տեղ - Գրիգորյան Անահիտ Հայկի - №60 դպրոցի 6-րդ դասարան, մրցանակ՝ Yerevan park-ի տոմս;



Բոլոր մասնակիցները նվեր ստացան Երևանի կենդանաբանական այգու 2-ականտոմս:



Ցուցահանդեսի ու տոնական միջոցառման երաժշտական մասն ապահովել են Երեւանի Մ.Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի սաները: