ՀԿԵ Անվտանգության ծառայության աշխատակիցները ֆիզիկական պատրաստվածություն են անցել
06 Մայիս 2021
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Անվտանգության ծառայության աշխատակիցները հանձնել են ֆիզիկական պատրաստվածության քննություններ: Ստուգումն անցել է «Երևան», «Մասիս», «Գյումրի», «Վանաձոր», «Սանահին» եւ «Այրում» թիմերի ամբողջ անձնակազմը:
Հանձնած նորմատիվների թվում էր, մասնավորապես, 100 մետր և 1 կիլոմետր հեռավորության վազք:
Վոլեյբոլի մրցաշարի հաղթող է դարձել Անվտանգության ծառայության Արագ արձագանքման և մշտադիտարկման թիմը: