ՀԿԵ ղեկավարությունը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
24 Ապրիլ 2021
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ղեկավար կազմը գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիրը, ծաղիկներ և պսակներ դրել հավերժ կրակին՝ հարգելով 1915-1923 թթ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: