Բեռնափոխադրումներ
Տրանսպորտային ծառայությունների Կենտրոն
Տերմինալային ծառայություններ

«ՀԿԵ» ՓԲԸ-ի Տրանսպորտային ծառայությունների կենտրոնն առաջարկում է բեռնման, բեռնաթափման, մշակման, պահպանման, փոխադրման և այլ ծառայությունների համալիր, որոնք կարող են պահանջվել բեռի արագ ստացման համար: Մենք առաջարկում ենք ծառայությունների լայն շրջանակ՝ հաշվի առնելով հաճախորդների բոլոր անհատական ցանկությունները, այդ թվում՝ բեռների բեռնումը և ամրացումը: Լոգիստիկ ընթացակարգերն իրականացվում են կարճ ժամկետում։

Տերմինալային սպասարկման ծառայությունը պահանջված է.

  • եթե Դուք չունեք սեփական պահեստ, սակայն բեռների հավաքման, պահպանման, բաշխման և համախմբման անհրաժեշտություն կա
  • եթե Ձեր խնդիրն է՝ առաքել բեռները մի վայրից մյուսը
  • եթե մատակարարն ապրանքը տեղափոխում է պահեստ, իսկ Ձեր խնդիրն է՝ «դռնից դուռ» առաքումը

Բեռների տերմինալային մշակումը և դրա պահպանման կազմակերպումը փակ պահեստներում և բացօթյա հրապարակներում մեր կողմից իրականացվում է բարձր մասնագիտական մակարդակով: Ընկերությունն ունի պայմանագրեր բոլոր տերմինալների հետ առավել պահանջված վայրերում: Ամբողջ աշխարհում բեռների տեղափոխման սպասարկման փորձը և պրակտիկան հնարավորություն են տալիս առաջարկել հուսալի, արագ և որակյալ տերմինալային ծառայություն: