Բեռնափոխադրումներ
Տրանսպորտային ծառայությունների Կենտրոն
Երկաթուղային բեռնափոխադրումներ

Մեր նպատակներն են՝ արագ արձագանքումը տրանսպորտային շուկայի կոնյունկտուրայի փոփոխությանը՝ մեր հաճախորդների կարիքներին համապատասխան, և երկաթուղու ծառայությունների մատչելիության բարձրացումը: Մենք առաջարկում ենք Ձեզ բեռների առաքման ամենաօպտիմալ լուծումները, երաշխավորում ենք ստանձնած պարտավորությունների կատարման կայունություն և որակ:
«ՀԿԵ» ՓԲԸ-ի Տրանսպորտային ծառայությունների կենտրոնը կազմակերպում է բեռնափոխադրումներ վագոններով Հայաստանի Հանրապետության բոլոր կայարաններից` ԱՊՀ և Բալթյան երկրների ցանկացած կայարան և հակառակ ուղղությամբ, դեպի Վրաստան, ԷՎՐԱԶԵՍ, Իրան, Եվրոպա:

Երկաթուղային փոխադրումների հիմնական առավելություններն են.

  • փոխադրման օպտիմալ արժեքը այլընտրանքային տրանսպորտային միջոցների համեմատ
  • փոխադրումների կայունությունն ու հուսալիությունը
  • աշխատանքի անընդհատությունը, բնակլիմայական պայմաններից անկախությունը
  • բեռի բարձր պահպանվածությունը երթուղու ողջ ընթացքում
  • տարբեր բեռների փոխադրման լայն հնարավորությունները

Տրանսպորտային ծառայությունների կենտրոնի մենեջերները Ձեզ կտրամադրեն նաև ԱՊՀ երկրների, Վրաստանի և Հայաստանի տարածքում վագոնների տեղակայմանն ամենօրյա հետևելու ծառայություն: Դիմելով մեզ՝ դուք կարող եք իմանալ:

  • վագոնների տեղակայման
  • վերջին գործողության և դրա կատարման ժամանակի մասին
Տեղեկությունների համար դիմել ՝

(+374) 10 57 27 22, 10 57 36 74

ctu@railway.am