Բեռնափոխադրումներ
Տրանսպորտային ծառայությունների Կենտրոն
Մուլտիմոդալ բեռնափոխադրումներ

Բեռների մուլտիմոդալ փոխադրումը՝ մեկ բեռի առաքումն է փուլ առ փուլ, մի քանի տեսակի տրանսպորտային միջոցներով: Ընդ որում, ծովային, գետային, երկաթուղային, ավտոմոբիլային կամ ավիա փոխադրման եղանակները կարող են համադրվել ցանկացած կոմբինացիաներով: Այսօրվա դրությամբ մուլտիմոդալ փոխադրումները բեռների զգալի խմբաքանակները միջին և մեծ հեռավորությունների վրա առաքելու առավել հարմար և տարածված եղանակն է: Բեռների առաքման այս եղանակի հիմնական արժանիքը փոխադրման տարբեր միջոցների առավելությունների առավելագույն օգտագործումն է՝ դրանց գրագետ համադրության շնորհիվ: Այսպիսով, մուլտիմոդալ փոխադրումների ամբողջ երթուղին բաժանված է որոշակի հատվածների: Միջազգային մուլտիմոդալ փոխադրումը թույլ է տալիս առավել շոշափելիորեն նվազեցնել փոխադրման արժեքը, բարձրացնել փոխադրման արագությունը, ինչպես նաև հասցնել բեռները աշխարհի գրեթե ցանկացած վայր:

Մեր ընկերությունը տարիներ ի վեր աշխատում է մուլտիմոդալ փոխադրումների շուկայում։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում բեռնափոխադրման համար բեռների նախապատրաստմանը. երթուղիների և առաքման արժեքի ուսումնասիրությանը, ինչպես նաև բանակցություններին և պայմանագրերի կնքմանը:

Մեր փորձառու մենեջերները և լոգիստները արդյունավետ և սեղմ ժամկետներում Ձեզ համար կհաշվարկեն բեռի առաքման օպտիմալ երթուղին, ինչը կտնտեսի Ձեր ժամանակը և գումարը:

Ուրախ կլինենք առաքել Ձեր բեռն արագ, ապահով և առանց քաշքշուկի:

Տեղեկությունների համար դիմել ՝

(+374) 10 57 27 22, 10 57 36 74

ctu@railway.am