Տրանսպորտային ծառայությունների Կենտրոն
«Դռնից դուռ» բեռնափոխադրումներ

«ՀԿԵ» ՓԲԸ Տրանսպորտային ծառայությունների կենտրոնը կազմակերպում է բեռի «դռնից դուռ» փոխադրում, այդ թվում՝ բեռի նախապատրաստում փոխադրման համար, ուղեկցող փաստաթղթերի պատրաստում, փոխադրում, նավահանգստային առաքում, բեռի տեղադրում պահեստում, մաքսազերծում, բեռնաթափում նշանակման վայր ժամանելուն պես:

Բեռի տեղափոխման համար «դռնից դուռ» սկզբունքով Ձեզանից կպահանջվի միայն համաձայնագիր կնքել՝ նշելով բեռի պահման կետը, առաքման կետը և ստացման ժամկետը։ Մնացածի համար կարող եք ապավինել մեր ընկերության հմուտ անձնակազմին:

«Դռնից դուռ» սկզբունքով փոխադրումը մեծ ժողովրդականություն է վայելում մի շարք արժանիքների շնորհիվ. պատվիրատուն ժամանակ է խնայում և ազատվում բեռնափոխադրումներին առնչվող միջոցառումներին մասնակցելուց՝ հանձնարարելով գործընթացի իրականացումը մեր փորձառու մենեջերներին:

  • Տնտեսական առավելություններ. պատվիրատուն չի վճարում տարանցիկ բեռնատար պահեստներում բեռների պահեստավորումը:
  • Օպերատիվություն. մենեջերները կազմում են օպտիմալ լոգիստիկ սխեման՝ հասցնելով առաքման ժամկետը նվազագույնի:
  • Հարմարավետություն: հաճախորդն ազատվում է բեռների տեղափոխման համար փաստաթղթեր պատրաստելու անհրաժեշտությունից: Փոխադրողը սեփական ուժերով ձեռք է բերում անհրաժեշտ թույլտվությունները։
  • Անվտանգություն. Չնախատեսված իրավիճակների, բեռների վնասման կամ կորստի հնարավորությունը հասցվում է զրոյի: Բեռնափոխադրումների բոլոր փուլերի նկատմամբ պարտավորությունները և վերահսկողությունը կրում են տրանսպորտային ընկերության ներկայացուցիչները: